Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 25 անօրինական զինված դիրքով. Արման Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են.
«Ադրբեջանական հանցանքները Ներքին Հանդում, այդ թվում` այն դիրքերը, որտեղից սպանվել էին մեր զինծառայողները (մանրամասներով)
1. Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 25 անօրինական զինված դիրքով, որոնցից 15-ը գյուղի, այսինքն՝ Հայաստանի տարածքում են:
2. Ադրբեջանական զինված դիրքերը, որտեղից 13.02.2024թ. Հայաստանի տարածքում ՀՀ 4 զինծառայող սպանվել է, իսկ 1-ը` ստացել վիրավորում:
3. Ներքին Հանդում՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական անօրինական զինված դիրքերից ամենից մեծ հեռավորությունը մոտ 2,060 մետր է (սահմանից դեպի երկրի խորքը):
4. Ներքին Հանդի դպրոցին ադրբեջանական անօրինական զինված դիրքերից ամենից մոտը 769 մետր հեռավորության վրա է:
5. Ներքին Հանդում խմելու ջրի ակունքները, Սբ. Հռիփսիմե եկեղեցին, գերեզմանոցը ադրբեջանական օկուպացիայի ներքո է։ Մարդիկ ստիպված խմում են գետի ջուրը:
6. Ներքին Հանդում այգիները, արոտավայրերը, խոտհարքները և վարելահողերը ադրբեջանական օկուպացիայի ներքո են, վերացել է անասնապահությունը:
7. Ներքին Հանդում ադրբեջանական օկուպացիայի ներքո է 2,700 հեկտար տարածք, որից՝
1. 2,400 հեկտար հատուկ պահպանվող հողեր.
2. 170 հեկտար անտառային հողեր.
3. 130 հեկտար համայնքային հողեր։
2,700 հեկտարից բացի, 1,000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով։
8. Ներքին Հանդում ադրբեջանական զինծառայողները ոչնչացնում են բուսական և կենդանական աշխարհը, կառուցում անօրինական ճանապարհներ:
9. Ներքին Հանդը շրջափակած ադրբեջանական զինված դիրքերից լսվում են կրակոցներ, ականնների պայթյուններ»: