Իշխան Սաղաթելյանը Ջերմուկում ՀՅԴ ՀՀ և Արցախի երիտմիությունների հետ քննարկել է երկրի իրավիճակը
Ջերմուկում` ՀՅԴ Հայաստանի և Արցախի երիտասարդական միությունների անդամների հետ քննարկեցինք մեր երկրում ստեղծված իրավիճակը` կենտրոնանալով ճգնաժամը հաղթահարելու գործում երիտասարդների ունեցած դերակատարության և առաջիկա գործընթացներին նրանց մասնակցության վրա:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: