Ինչ-որ անհայտ ծագման և անհայտ մասնագիտության անձինք օր ու գիշեր հասարակության ուղեղը լվանում են․ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․
«Տարածաշրջանային վերլուծաբաններ միշտ են եղել մեր հասարակությունում։ Տարիներ առաջ այդ ֆունկցիան կատարում էին տաքսու վարորդները, ովքեր ուղիղ ինֆորմացիա ունեին գերտերությունների ղեկավարների հանդիպումներից և հետագա քայլերից։
Հիմա ինչ-որ անհայտ ծագման և անհայտ մասնագիտության անձինք օր ու գիշեր հասարակության ուղեղը լվանում են իրենց անհասկանալի մտքերով։
Բայց այդ մարդկանց 90%-ին հարցնես 60-ի 20%-ի կեսն ինչ է անում, բռնած ձկան աչքերով կնայեն էկրանին»։