Հայ ժողովրդի իղձերը պետք է լինեն նույնը՝ դրսում, թե ներսում. չի կարելի Սփյուռքին առանձնացնել. Շիրակի թեմի առաջնորդ
Հեռվից հայրենիքը սիրելը, պարբերաբար դրամ ուղարկելը անվտանգ հայրենասիրություն է. քո կյանքին վտանգ չի սպառնում, զավակներիդ, թոռներիդ վտանգ չի սպառնում: Այդ անվտանգ հայրենասիրությունը շատ լավ յուրացրել է հայ ժողովուրդը, բայց հիմա անգամ այդ անվտանգ հայրենասիրությունն արտահայտելը անիմաստ է դարձել. իշխանությունը հայրենասիրության այլ կաղապար է ներկայացնում, հայաստանցիության և ոչ հայ ժողովրդի կաղապար է ներկայացնում, այսպես կոչված հայաստանցիության հայրենասիրությունն է առաջ տանում: Ոչ մի դեպքում չի կարելի տարանջատել հայ ժողովրդին,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Հայ ժողովրդի իղձը և սպասումները պետք է լինեն նույնը՝ դրսում, թե ներսում։ Բոլորի նայվածքը պետք է լինի դեպի Հայաստան և դեպի Հայաստանի հզորացում՝ անկախ նրանից թե որտեղ է ապրում: Իր նպատակներին հասնելու համար այս իշխանությունն ունի երեք խոչընդոտ. Արցախ, Սփյուռք, Եկեղեցի: Արցախի հարցը լուծեցին, թիրախում են պահում Սփյուռքն ու Եկեղեցին, եթե Սփյուռքը պառակտելու հարցում որոշակի հաջողության հասել է իշխանությունը, ապա Եկեղեցու դեպքում չեն կարող, ատամները կփշրվեն:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։