ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, որին ներկա է եղել նաև ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նախարարը:
«Մտքեր փոխանակեցինք պետություն-մասնավոր հեռուստաընկերություններ հարաբերությունների մոդելների, առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների շուրջ։ Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ, սակայն վստահ եմ, որ պետության ջանքերի և առողջ համագործակցային միջավայրի շնորհիվ դրանցից շատերը լուծելի են ողջամիտ ժամկետներում։ Այդ նպատակով պայմանավորվեցինք այսօրինակ շփումները շարունակական դարձնել»,-գրել է Մխիթար Հայրապետյանը: