Բաքուն կրկին մեղադրում է Երևանին ականապատ տարածքների քարտեզները չտալու մեջ
Ադրբեջանը կրկին Հայաստանին մեղադրել է ականապատ տարածքների քարտեզները տրամադրելուց հրաժարվելու մեջ։
Ադրբեջանի արտգործնախարարության X-ի էջում նշվում է, որ ականները, որոնք իբրև թե Հայաստանն է տեղադրել, շարունակում են լուրջ խնդիրներ ծնել։
«Այսօր պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է 29-ամյա խաղաղ բնակիչ... Հայաստանը տարբեր պատրվակներով հրաժարվում է հստակ քարտեզներ տրամադրել»,– ասվում է հաղորդագրությունում։