Գենդերային գաղափարախոսությունը վտանգավոր է, քանի որ այն փորձում է ջնջել սեռերի միջև տարբերությունը. Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոսել է գենդերային տեսության վտանգների մասին և այն անվանել տգեղ գաղափարախոսություն։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի խոսքով՝ գենդերային գաղափարախոսությունը սպառնում է մարդկությանը։
Վատիկանի կոնֆերանսի մասնակիցների հետ հանդիպմանը, որը նվիրված է քրիստոնեական ուսմունքների համաձայն տղամարդկանց և կանանց դերի զարգացմանը, Պապն ասել է, որ գենդերային գաղափարախոսությունը վտանգավոր է, քանի որ այն փորձում է ջնջել սեռերի միջև տարբերությունը:
«Ես խնդրեցի հետազոտություններ անել մեր ժամանակի այս այլանդակ գաղափարախոսության վերաբերյալ, որը վերացնում է տարբերությունները և ամեն ինչ նույնն է դարձնում։ Տարբերությունների վերացումը նշանակում է մարդկության վերացում»,- ասել է Հռոմի պապը։