Կանադան Նավալնիի մահվան առիթով նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Կանադան կիրակի հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան առիթով։
Վերջին պատժամիջոցները ուղղված կլինեն վեց ռուսաստանցի պաշտոնյաների՝ ներառյալ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և դատախազության աշխատակիցների, դատական մարմինների և ուղղիչ հիմնարկների դեմ, ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հայտարարության մեջ: