«Պեպսին կստիպի ձեր նախնիներին վեր կենալ գերեզմանից». գովազդային սխալներ
Clairol օծանելիքի ընկերությունը Գերմանիայում ներկայացրել է իր չոր դեզոդորանտները` օգտագործելով Mist Stick անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «մառախուղային դեզոդորանտ»։ Սակայն պարզ դարձավ, որ գերմանական սլենգում Mist բառը նշանակում է «գոմաղբ»։
Pepsi ընկերությունը չինարեն լեզվով բառացիորեն թարգմանել է իր գովազդի գլխավոր կարգախոսը` Come Alive With the Pepsi Generation, որը թարգմանաբար նշանակում է «Ապրենք Պեպսիի սերնդի հետ»։ Չինացիներն ապշել են՝ տեսնելով կարգախոսը, քանի որ այն ստացել է հետևյալ տեսքը «Պեպսին կստիպի ձեր նախնիներին վեր կենալ գերեզմանից»։