Ջորջինա Ռոդրիգեսը կրել է Ռոնալդուին նվիրված զգեստ (լուսանկարներ)
Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, մասնակցել է Vetements ապրանքանիշի աշուն/ձմեռ 2024-2025 հավաքածուի ցուցադրությանը՝ կրելով սիրելիին նվիրված զգեստ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Ռոդրիգեսը պոդիում է բարձրացել Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում: 30-ամյա կինը կրել է ալ կարմիր երկար զգեստ, որի վրա գրված է եղել Ռոնալդուի համար խորհրդանշական յոթ թիվն ու նրա ազգանունը: 39-ամյա Կրիշտիանուն յոթերորդ համարի մարզաշապիկը կրել էր «Մանչեսթեր Յունայթեդում» և շարունակել է ավանդույթը «Ռեալում» և «Յուվենտուսում»:
Ցուցադրությանը ներկա են եղել զույգի երեխաները՝ 13-ամյա Կրիշտիանու կրտսերը, հինգ տարեկան Ալանան և 6-ամյա երկվորյակներ Եվա Մարին և Մատեոն: