Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ
Լավ հնարավորություն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ: Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ՝ ներառյալ այն պահպանվող խնդիրները, որոնք դեռևս խոչընդոտում են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Ընդգծել եմ, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ համահունչ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին»,- նշել է նա։