Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հանրապետության 20 տարբեր հասցեներում իրականացնում է համայնքային նշանակության շինարարական աշխատանքներ
Մոտ 4 միլիարդ դրամ ընդհանուր բյուջեով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հանրապետության 20 տարբեր հասցեներում իրականացնում է համայնքային նշանակության շինարարական կարևոր աշխատանքներ:
Դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ… ծրագրերն իրականացվում են տարբեր ուղղություններով:
Հիմնականում ավարտված է Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 100-ամյա շենքի պատշգամբի վերակառուցման աշխատանքները:
«Զարդասյուները, նախշերը պահպանվել են նույնությամբ»,- ասում է դպրոցի տնօրենը:
Ծրագրով վերանորոգվել է նաև դպրոցի մարզադահլիճը. սա էլ դարձել էր վթարային: