Արգենտինայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ
Իրավապահ մարմինները Արգենտինայի Կոնգրեսի շենքի մոտ հակակառավարական ցույցի մասնակիցների դեմ արցունքաբեր գազ են կիրառել, հայտնում է «ТАСС»-ը։
Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ, երբ երկրի նախագահ Խավիեր Միլեյը ելույթ էր ունենում ներսում։ Ցույցի ժամանակ ծեծկռտուք է սկսվել պետության ղեկավարի կողմնակիցների և նրա քաղաքականության դեմ բողոքողների միջև։
Բուենոս Այրես նահանգի «Ճշմարտության հանձնաժողով» հասարակական կազմակերպության տվյալներով՝ արցունքաբեր գազից տուժել է 20 մարդ։
Միլեյի կառավարությունը, ով պաշտոնը ստանձնել է 2023 թվականի դեկտեմբերի 10-ին, նոր կանոնակարգեր է մտցրել ցուցարարների կողմից փողոցները փակելու դեմ պայքարելու համար։ Իշխանությունները ոստիկանությանը թույլ են տվել հատուկ տեխնիկա և ուժ կիրառել՝ ազատ երթևեկությունն ապահովելու համար։