«Թռչիր մերկ». American Airlines ավիաընկերության սխալ գովազդը
American Airlines ավիաընկերությունն իր ինքնաթիռների մեջ տեղադրել է կաշվե նստատեղեր և որոշել այդ մասին տեղեկացնել մեքսիկական իր սպառողներին։ Անգլերեն լեզվով անվանումը գեղեցիկ էր հնչում` Fly in Leather, որը թարգմանաբար նշանակում է «թռչիր կաշվի մեջ»։ Բառացիորեն թարգմանված այն այլ իմաստ է ստացել` «թռչիր մերկ»։
General Motors հայտնի ընկերությունը վատ դրության մեջ է հայտնվել իր Chevrolet Nova մեքենան Լատինական Ամերիկայի շուկա դուրս բերելուց։ Պարզվել է, որ իսպաներենից թարգմանաբար No va նշանակում է «չի կարող շարժվել»։