Օդեսա քաղաքում և Օդեսայի մարզում մարտի 3-ին սուգ կհայտարարվի պայթունի զոհերի հիշատակին
Օդեսայում գիշերը պայթյուններ են որոտացել, հայտարարվել է օդային տագնապ: Քաղաքային իշխանության տվյալով՝ ինը հարկանի շենքին է բախվել ռուսական անօդաչու թռչող սարք։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ փլատակներից արդեն դուրս է բերվել հինգ աճյուն: Կա ութ վիրավոր, նրանցից մեկը՝ երեխա:
Օդեսա քաղաքում և Օդեսայի մարզում մարտի 3-ին սուգ կհայտարարվի: