Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը մեծ ֆինանսական կորուստներ կպատճառի Եվրամիությանը. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը մեծ ֆինանսական կորուստներ կպատճառի Եվրամիությանը՝ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն:
Հայտնում է 1lurer.am-ը։
«Մեր հավաքական անվտանգության համար կպահանջվի արդեն ոչ թե ՀՆԱ-ի 2 տոկոսը, այլ շատ ավելին: Տնտեսական տեսանկյունից իրավիճակը կդառնա աղետալի»,- ասել է դիվանագետը Le Monde թերթի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Արևմուտքը պետք է հասնի Ռուսաստանի պարտությանը՝ առանց նրա հետ հակամարտություն սկսելու, ընդգծել՝ խոսքը «Ուկրաինայում պատերազմ վարելու մասին չէ»:
Սեժուրնեն նաև նշել է, որ Ուկրաինայի տարածքում ֆրանսիացի զինվորականներ չկան: Կիևին աջակցությունը ցուցաբերվում է միայն տեխնիկայի և սպառազինության մատակարարման տեսքով: