Փաշինյանը ներկա է եղել Ժողովրդավարության դպրոցի բացմանը
Մարտի 2-ին կայացավ Ժողովրդավարության դպրոցի բացումը։
Այս մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից։
Ըստ հաղորդագրության, միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ԱԽ քարտուղարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մյուս հրավիրյալները ողջույնի խոսք հղեցին դպրոցի 1-ին հոսքի ունկնդիրներին։