Մահապատժից առաջ բանտարկյալին տալիս են «Վերջին ընթրիք», որպեսզի մահից հետո հոգին չտանջի ուրիշներին
«Վերջին ընթրիք»-ի ավանդույթը գալիս է հին Եվրոպայից։ Դա հատուկ սնունդ է, որը ստանում է մահապատժի դատապարտվածը դատավճիռը կատարելուց առաջ։ Սննդի բաղադրությունն ընտրում է դատապարտյալը։
Ընթրիքի խորհուրդը հետևյալն է. Մահապատժից առաջ ուտելով սնունդը՝ դատապարտյալը ներում է մահապատիժը իրականացնողին, դատավորին և վկաներին։ Հետևաբար մահից հետո նա տեսիլքների նման չի հայտնվում և չի տանջում իր մահվան հետ կապ ունեցող ցանկացած մարդու։
«Վերջին ընթրիք»-ը ընդունված է եղել նաև ԱՄՆ-ի մի շարք նահանգներում, բացառությամբ Մերիլենդ նահանգի։ Այնտեղ մահապատժի դատապարտվածները մահից առաջ ուտում են սովորական բանտային ուտելիք։