Ռուսաստանն ակնկալում է, որ Երևանը հայտարարի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը. Լավրով
Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և նկատի կունենա դրանք։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։
«Այն հայտարարությունները, որոնք հնչում են ամեն օր հայ ղեկավարության կողմից, ստիպում են մտածել, թե ինչ է տեղի ունենում իրականում… և ինչպես դա հաշվի առնել մեր գործնական քայլերում»,- ասել է Լավրովը։
Լավրովի խոսքով՝ Բաքվում «հաստատում են իրենց պատրաստակամությունը՝ լուծել բոլոր հարցերը ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարությունների շարքին համապատասխան։
«Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել և այն բանում, ինչը վերաբերում է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, և սահմանազատման… և, հետևաբար, խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում»,- ասել է Լավրովը։
Խոսելով ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին՝ Լավրովն ասել է ․
«Ռուսաստանը սպասում է, որ Երևանն արդեն վերջնական որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ, նրանք պետք է կողմնորոշվեն։ Հայտարարություններն այն մասին, թե ՀԱՊԿ-ը Հայաստանին նեղության մեջ է գցել Ղարաբաղի հետ կապված, չեն համապատասխանում իրականությանը:
Ափսոս, որ Երևանը որոշել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման գիծ տանել»,- եզրափակել է Սերգեյ Լավրովը։