Լուկաշենկոն և Պուտինը մոտ մեկ ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այն տևել է մոտ մեկ ժամ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է «ԲԵԼՏԱ» գործակալության հրապարակած հաղորդագրության մեջ։
Կողմերը քննարկել են ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի աշխատանքին առնչվող հարցեր, միջազգային թեմաներ և տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Պետությունների ղեկավարները նաև անդրադարձել են երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցերին ու նախանշել մոտ ապագայի հեռանկարները։