Հենց այս պահին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները հատում են Ամիրյան փողոցի մի ամբողջ մայթի միակ ծառը․ Էդուարդ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հենց այս պահին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները հատում են Ամիրյան փողոցի մի ամբողջ մայթի միակ ծառը։
Երևանի քաղաքապետարան ձեր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը բացահայտ թշնամական վերաբերմունք է ցուցաբերում Երևանի ծառերի ու ընդհանրապես կանաչ ֆոնդի հանդեպ։
Ձեր արածը միայն բարբարոսություն կարելի է որակել»։