Հայաստանը պետք է ձեռնպահ մնա սադրիչ հայտարարություններից. Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բայրամովն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Հայաստանը պետք է ձեռնպահ մնա սադրիչ հայտարարություններից և ձևակերպումներից, որոնք կարող են հարված հասցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասել է նա։