Թուրքիայի և Սիրիայի նախագահները կհանդիպեն
Էրդողանն ու Ասադը կարող են մոտ ժամանակներս Պուտինի աջակցությամբ հանդիպում անցկացնել Մոսկվայում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական Aydınlık թերթին:
Վերջնական ամսաթիվը կորոշվի Ռուսաստանի նախագահի Թուրքիա կատարելիք այցի արդյունքներով: Անկարան դեռ նման հանդիպման հավանականության մասին հայտարարություն չի արել։