Տավուշի ոստիկաններն իրականացրել են «Գարունը այնքան զենքեր է բերել» օպերացիան․ հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով ոստիկանությունը շարունակում է պայքարը ապօրինի զենք, զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 1-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի և ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Վ․ Բազունցի գլխավորությամբ իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Գարունը այնքան զենքեր է բերել» անունը։ Ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջանի բնակիչներից մեկը, ով 44-օրյա պատերազմի մասնակից է, այնտեղից իր հետ մեծ քանակի զենք և զինամթերք է տեղափոխել։
Ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին հայտնում է, որ տեղեկությունը հավաստի է և կարճ ժամանակ անց ոստիկաններին հայտնում է, որ ինքը այդ զենքերը թողել է Դիլիջան քաղաքի «Ուբիկի ձոր» կոչվող տարածքում։
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Դիլիջանի բաժնի, ապա նրանց միացած Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի քննիչները մեկնում են նշված վայր, որոշ ժամանակ հետախուզական աշխատանքների արդյունքում քաղաքացու մատնանշած վայրում գտնվող զրուցարանի հարևանությամբ, ծառի տակ, հայտնաբերում եմ մի ամբողջ զենք, զինամթերք։
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։