Իրանում ավարտվել է խորհրդարանի ընտրությունը
Իրանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունը: IRNA իրանական պետական լրատվական գործակալության տվյալով՝ քվեարկության իրավունք ունի 61,17 մլն իրանցի:
Պատգամավորական 290 տեղի համար պայքարել է 15 հազար թեկնածու, Փորձագետների խորհրդում 88 տեղի գրանցված է եղել 144 թեկնածու:
Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը հայտարարել է, որ մասնակցությունն ընտրություններին բարձր է եղել:
Քվեարկության նախնական արդյունքը հայտնի կլինի առաջիկա օրերին: