Բայրամովն ու Կլաարը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։
X-ի իր միկրոբլոգում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը գրել է․ «Ես ևս մեկ անգամ ընդգծեցի Ադրբեջանի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ»։