Դեսպան Մակունցը կոնգրեսական Փըլոնին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մանրամասները
Ս․թ․ փետրվարի 29-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փըլոնի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մանրամասները։
Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին աջակցության հնարավորությունները, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության ոլորտում ապագա քայլերը։