Օրբանը կոչ է արել անհապաղ սկսել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ ԵՄ-ն և Ուկրաինան պետք է անհապաղ խաղաղ բանակցություններ սկսեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես կցանկանայի պարզաբանել Բուդապեշտի դիրքորոշումը պատերազմի վերաբերյալ։ Այստեղ կա երկու հնարավոր սցենար. երբ ժամանակը խաղում է ԵՄ-ի և Ուկրաինայի օգտին, այդ դեպքում հակամարտությունը շարունակվում է, իսկ մյուս տարբերակն այն է, երբ ժամանակը խաղում է Ռուսաստանի օգտին: Ես տեսնում եմ երկրորդ տարբերակը, ուստի, իմ կարծիքով, ԵՄ-ն և Ուկրաինան պետք է անհապաղ բանակցություններ սկսեն», - ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկման ժամանակ:
Օրբանը նաև հավելել է, որ Հունգարիան Ուկրաինայի հակամարտության համատեքստում գործում է բացառապես ելնելով սեփական շահերից։