Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Մարտի 1-ին, կեսգիշերն անց, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 37-ամյա Գիորգի Ս.-ն, որը 2023 թ. հոկտեմբերի 9-ից ՌԴ ՆԳՆ Օրենբուրսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք: