Լավրովն ու Բայրամովը քննարկել են Մոսկվայի, Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հայտարարել են Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-22 թթ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է նաև բազմակողմ տարբեր ձևաչափերում համատեղ աշխատանքը շարունակելու հանձնառությունը, ներառյալ՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։