Մոսկվայում այսօր հրաժեշտն են տալիս Նավալնիին
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մարմինը հրաժեշտի համար բերել են Մարյինոյի եկեղեցի։ Ներկաները նրան դիմավորել են ծափահարություններով և վանկարկել նրա ազգանունը։
Նշենք, որ Ալեքսեյ Նավալնիին հրաժեշտ տալու ցանկացողների հերթը հասել է 1,3 կմ։
Բորիսովյան գերեզմանատուն է ժամանել Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանների պատվիրակությունը։
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչը մահացել էր կալանավայրում, այս տարվա փետրվարի 16-ին։
ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել էր, որ Նավալնին զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։
Ժամանել են հիմնարկության բուժաշխատողները, շտապօգնության խումբ է կանչվել։
Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են։