Սերդար Քըլըչը Ռուբեն Ռուբինյանին առաջարկում է հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում
Անթալիայի դիվանագիտական ֆորումում թեմատիկ քննարկման ժամանակ Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը դիմելով Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում։
«Քանի հնարավորություն ունեմ՝ կցանկանայի պարոն Ռուբենին առաջարկել հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում և դա պատմական պահ դարձնել», - ասել է Քըլըչը:
«Մենք դա միասին կքննարկենք: Մենք այսօր ավելի ուշ կքննարկենք՝ որտեղ և երբ կհանդիպենք», - պատասխանել է Ռուբինյանը: