Կան ուժեր, որոնք փորձում են տարածաշրջանում ստեղծել նոր բաժանարար գծեր. Հաջիև
Ադրբեջանի տեսլականն այն է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում պետք է ապահովվի կայուն խաղաղություն և հանգստություն։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումից առաջ ադրբեջանցի լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
Նրա փոխանցմամբ՝ նախաձեռնության հեղինակն Ադրբեջանն է և հենց Ադրբեջանն էլ գրել և ներկայացրել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը։
«Ցավոք, կան ուժեր, որոնք ռազմականացման քաղաքականություն են վարում, սպառազինությունների մրցավազք են հրահրում, փորձում են տարածաշրջանում ստեղծել նոր բաժանարար գծեր, ինչպես նաև ցանկանում են իրենց աշխարհաքաղաքական ինտրիգները տեղափոխել հարավկովկասյան տարածաշրջանից դուրս։
Կան որոշակի ուժեր, որոնք փորձում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանը զարգացնել ոչ թե որպես սահման, այլ որպես առճակատման գիծ»։
Նա նշել է, որ Հայաստանից ակնկալում են, որ նա չի կրկնի անցած տարիների սխալները, կվարի այնպիսի քաղաքականություն, որը կծառայի տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Սա է Ադրբեջանի մտադրությունը։