Մենք ունենք «Խաղաղության խաչմերուկ», բայց մեծ քայլերով գնում ենք պшտերազմի․ Սամվել Բաբայան
Մենք ունենք «Խաղաղության խաչմերուկ», բայց մեծ քայլերով գնում ենք պատերազմի։
Այս մասին «Ազատությանն» տված հարցազրույցում ասել է ԼՂ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«Մենք ունենք ճանապարհային քարտեզ, «Խաղաղության խաչմերուկ» կոչվածը, որով ներկայացրել է գործող իշխանությունը, բայց մենք մեծ քայլերով գնում ենք պատերազմի, այլ ոչ թե «Խաղաղության խաչմերուկ»։
Եթե Թուրքիան 220 կմ ճանապարհ է կառուցում, այս տարի տենդերը սկսվել է մինչև Նախիջևանի կամուրջ, Ադրբեջանը Ռուսաստանի հետ մինչև Ռուսաստանն արել է, հիմա եկել է Հորադիզ և գալիս է դեպի այստեղ, մեջտեղ մնում է Հայաստանը, իսկ մենք էլ այդ ճանապարհը չենք տալիս։
Գործող իշխանությունը հայտարարում է, որ մենք այդ թեման չենք էլ քննարկելու, որ չկա նման բան։ Կա «Խաղաղության խաչմերուկ» Կապանով, Սիսիանով, Սոթքով, Դիլիջանով։ Եթե ուզում են, թող օգտվեն։
Ադրբեջանը, երբ որ վստահ, առանց մեր համաձայնության, արդեն իսկ կառուցում է այդ ճանապարհները, և ասում, որ Բ պլան էլ ունենք Իրանով։
Իրանով նրանք 1989 թվականից մատակարարում են Նախիջևանը և այդ ճանապարհը միշտ էլ ունեին, այդ Բ պլանը, այնպես, որ իրենց Բ պլան չի հետաքրքրում, որովհետև իրենք իրենց գործունեությունը իրականացնում են։
Չի կարելի կոնտեքստից մի բառ հանել, ասել մենք գնում ենք խաղաղության, այստեղ խաղաղություն չկա, մենք մեծ քայլերով տանում ենք պատերազմի։
Ադրբեջանը ամեն անգամ մի պատճառ է դնելու, ասի դուք կրակեցիք, մենք սպանեցինք, դուք կրակեցիք, մենք գրավեցինք»,- ասել է Բաբայանը։