Էնրիկեն ի սկզբանե լիովին անհամապատասխան էր ՊՍԺ-ին․ նա չի սիրում Մբապեին․ Դյուգարի
Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Քրիստոֆ Դյուգարին քննադատել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին։
«Կարծում եմ, որ Լուիս Էնրիկեն ի սկզբանե լիովին անհամապատասխան է ՊՍԺ-ին: Նա սադրիչ է: Նա ուռճացված էգո ունի։ Նա դեռ չի գտել խաղի ճիշտ բանաձևը և կառչած է Մբապեից: Կարծում եմ՝ Լուիս Էնրիկեն չի սիրում Կիլիան Մբապեին… թե ինչպես է նա խաղում կամ ինչպես է իրեն պահում։
Արդյոք այն պատճառով, որ Էնրիկեն ուռճացված էգո ունի և ցանկանում է ի՞նքն աստղ դառնալ, թե՞ այն պատճառով, որ նա ֆուտբոլի մասին որոշակի իսպանական տեսլական ունի. Ես ոչինչ չգիտեմ այս մասին: Բայց ես կարծում եմ, որ նա չի սիրում Կիլիան Մբապեին»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ Դյուգարիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ՊՍԺ-ից ու տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։