Վարազդատ Հարոյանը չինական ակումբում հանդես կգա 33 համարի մարզաշապիկով
Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը չինական «Քինդաո Ուեստ Քոսթի» կազմում հանդես է գալու 33 համար մարզաշապիկով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա պաշտպանը վերջերս է տեղափոխվել Չինաստան` ակումբի հետ կնքելով 1 տարվա պայմանագիր։
Չինաստանի Սուպերլիգայի նոր մրցաշրջանը մեկնարկելու է մարտի 1-ին։