Թրամփն իր կալվածքում հաջորդ շաբաթ կհյուրընկալի Հունգարիայի վարչապետ Օրբանին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի իր կալվածքում կհյուրընկալի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Սպասվում է, որ հանդիպումը կկայանա մարտի 8-ին։ Ինչպես նշում է Bloomberg-ը, նման քայլը կարող է մեծացնել ԱՄՆ դաշնակիցների մտահոգությունները՝ կապված ԱՄՆ նախկին առաջնորդի՝ իշխանության վերադառնալու հեռանկարի հետ։
Փետրվարի 24-ին Թրամփը հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ Վաշինգտոնում Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում նրա ելույթից առաջ։