Գիշերային շրջագայության ժամանակ Արարատի ոստիկանները գողության դեպք են բացահայտել
ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի քրեական հետախույզները փետրվարի 27-ին, գիշերային շրջագայության ժամանակ, ՈԿՖ բանավանի տարածքում նկատել են «Ֆորդ» մակնիշի մեքենա: Ստուգման նպատակով կանգնեցրել են այն: Մեքենայի բեռնախցիկի ակնհայտ տեսանելի մասում ոստիկանները նկատել են ալյումինե մալուխներ:
Արարատցի 22-ամյա վարորդը հայտնել է, որ դրանք գողացել է ՈԿՖ բանավանի էլեկտրակայանից: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժանմունք, իսկ «Ֆորդը» տեղափոխվել է բաժանմունքի հատուկ պահպանվող տարածք:
Տեղամասի պետից ընդունվել է հաղորդում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: