Գարեգին Բաղրամյանը վերընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում
107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր. կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0:
Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրեց Գարեգին Բաղրամյանին:
Հիշեցնենք, որ Գարեգին Բաղրամյանը Ազգային ժողովի կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ է ընտրվել 2019 թվականի ապրիլի 19-ին: Այդ աշխատանքին զուգահեռ նա դասավանդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, տեխնիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Հեղինակ է մի շարք ձեռնարկների և գիտական հոդվածների: Պարգևատրվել է մի շարք մեդալներով և պարգևներով: