Երևանի քաղաքապետարանը քանդում է քաղաքացիների տները․ Ուղիղ
Երևանի քաղաքապետի հրամանով այսօր քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները Նոր Նորքում են, որտեղ բնակիչները բողոքում են վերոնշյալ որոշման դեմ: Ըստ բնակիչների, իրենց քանդման մասին նախօրոք չեն ծանուցել, տվել են երկու օր տարածքը ազատելու համար:
Խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով իրավիճակն է հրապարակում: