Բջջային հեռախոսները բացասական են ազդում մաշկի վրա
Գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ մարդու մաշկի համար բացասական ազդեցություն են ունենում հատկապես բջջային հեռախոսները: Հետազոտությունների արդյունքում պարզել են, որ մաշկային խնդիրներ ունեցող մարդկանց քանակը գնալով ավելանում է:
Շատ մարդիկ ժամերով պահում են իրենց ձեռքում հեռախոսնր ու խաղում դրանցով: Այս մասին գրում է rosbalt-ն: Մարդիկ երբեմն չեն մտածում, որ դա շատ բացասական է ազդում մաշկի վրա: Սակայն, այդ խնդիրն ամբողջապես ուսումնասիրված չէ, որպեսզի հստակ սահմանվեն անհրաժեշտ միջոցները, որոնց միջոցով հնարավոր է խուսափել բացասական ազդեցությունից:
Գիտնականները խորհուրդ են տալիս բջջային հեռախոսը քիչ պահել ձեռքում, ինչպես նաև գրպանում: