Իշխող ուժը բոյկոտեց ընտրությունները․ սա քաղաքական անտրամաբանություն է․ Արծվիկ Մինասյան
«Երեկ տեղի ունեցավ ՍԴ դատավորի հարցի քվերակությունը, որտեղ քաղաքական մեծամասնությունը, միջազգային ասպարեզին անհայտ նորարարության դրսևորման արատավոր փորձով, բոյկոտեց այդ ընտրությունները․ սա նոնսենս է, սա քաղաքական անտրամաբանություն է, երբ իշխանությունը բոյկոտում է իր իսկ սահմանադրական պարտականության կատարումը՝ չտալով որևէ հիմնավորում»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Սա ուղերձ է նաև ձեզ հարգելի քաղաքացիներ, բոլորիս, որով քաղաքական մեծամասնությունն ասում է՝ այն, ինչն իր սրտով չէ, այն անձը, որը չի անցել իր թրի տակով կամ այն անձը, որը կփորձի ցուցաբերել որոշակի համարձակություն՝ առաջնորդվելու սահմանադրությամբ, այդ անձը տեղ չունի պետական համակարգում։ Հարգելի դատավորներ, սա նաև ձեզ ուղղված մեսիջ է, քաղաքական մեծամասնությունը ձեր որոշումն արհամարհեց, եկել է ձեր արժանապատվությունը պահելու ժամանակը»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ բոյկոտի ինստիտուտը միջազգային փորձը վերապահում է քաղաքական փոքրամասնությյանը՝ ընդդիմությանը, քաղաքական մեծամասնության բոյկոտն այս դեպքում զավեշտ է։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում։