«Հրապարակ». Զեկույցը՝ մայիսին. Հատորյակներ են գրում. արդեն 5 հատոր գրել են
«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին ավարտել է աշխատանքները, հանձնաժողովի զեկույցն են պատրաստում:
Տեղեկացանք, որ արդեն հինգ հատոր գրել են, առանձնացված մաս են ուղարկել դատախազություն, սակայն սա ամբողջ զեկույցի մի չնչին մասն է, դեռ հատորյակներ են գրվելու, եւ, ամենայն հավանականությամբ, մայիսին կներկայացվեն խորհրդարան եւ, ինչպես ապրիլյան պատերազմի զեկույցը, այս դեպքում էլ կքննարկեն փակ ռեժիմում։
Հիշեցնենք․ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով ԱԺ նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է տվյալ հարցի վերաբերյալ պարզված փաստերը եւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները: Զեկույցին կցվում են փաստերը եւ եզրահանգումները հիմնավորող փաստաթղթեր, այլ նյութեր:
Զեկույցը կարող է ունենալ բաց եւ փակ մասեր: ԱԺ նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում զեկույցը բաց քննարկվում է ԱԺ հերթական նիստում, հրապարակվում ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով, եւ դրան կարող են ծանոթանալ այն պատգամավորները, որոնք գաղտնի նյութերին ծանոթանալու թույլտվություն ունեն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։