«Հրապարակ». Թագուհի Թովմասյանի պաշտոնանկությունն ապօրինի էր, Հայկուհի Հարությունյանի նկատմամբ խայտառակ վարք է դրսևորվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 22-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի եւ կայքի ներկայացումը, որի ընթացքում բավականին ուշագրավ հայտարարություններ են հնչել:
Չնայած ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի նախագահ Լուսինե Հակոբյանը եւ նրա ամուսինը` Տիգրան Եգորյանը, երդվյալ նիկոլականներ են, սակայն Հակոբյանը տհաճ իրավիճակում է դրել ՔՊ թիմին: Նա իր ելույթի ժամանակ դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ասել է, որ անթույլատրելի էր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելը:
Նաեւ հիշատակել է ԱԺ-ում ՔՊ-ի կողմից Կոռուպցիայի հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին չվերընտրելու եւ ճնշումների ենթարկելու դեպքը՝ դա եւս համարելով անընդունելի վարք:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԳ եւ ՆԳ փոխնախարարները, մի խումբ ՔՊ-ական պատգամավորներ լուռ լսել են ու չեն արձագանքել այս քննադատություններին: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը եւ այլ դիվանագետներ: Մեզ պատմեցին, որ նրանք գլխով հավանության նշաններ են արել այդ քննադատությունների ժամանակ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։