Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,93 դոլար
Brent-ի ապրիլյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,28 դոլարով՝ հասնելով 83,93 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը նշելով, որ WTI-ի ապրիլյան ֆյուչերսները այդ ժամանակ NYMEX բորսայում թանկացել են 0,16 դոլարով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 79,03 դոլարի: