Արտաշ Ասատրյանին պատկանող անշարժ գույքի գործակալության գովազդը՝ աշխարհի ամենաբարձր աշտարակի վրա՝ Դուբայում
Երգիչ Արտաշ Ասատրյանին պատկանող անշարժ գույքի գործակալության գովազդային հոլովակը հայտնվել է աշխարհի ամենաբարձր աշտարակի՝ Դուբայի 828 մետրանոց «Բուրջ Խալիֆա» երկնաքերի վրա: Տեսանյութով երգիչը կիսվել է իր ինստագրամյան էջում։
Նշենք, որ աշտարակի ֆասադին 3 րոպեանոց լազերային գովազդը մեկ անգամ ցուցադրելն արժե 70 000 դոլար, իսկ 15 րոպեի համար պետք է վճարել 270.000 դոլար: