ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբ չի հայտնաբերվել. ՆԳՆ
ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբ չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Ինքնաշեն պայթուցիկ սարքի նմանվող առարկա հայտնաբերվել է նույն թաղամասում՝ մեկ այլ տան տարածքում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ պատգամավոր Մելքոնյանը ԱԺ-ում մեկնաբանել էր իր տան մոտ տեղի ունեցած պայթյունի մասին լուրերը՝ նշելով, թե իր տան մոտ չի եղել, այլ՝ հարևանի բակում: