Ռոնալդուն տարբերվում է մյուս խաղացողներից միշտ լավագույնը լինելու իր պատրաստակամությամբ․ Մարտինես
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է այն ֆուտբոլիստների մասին, ովքեր կարող են դառնալ ազգային հավաքականի առաջատարներ առաջիկա Եվրոպայի առաջնությունում։ Մայրցամաքային առաջնությունը կանցկացվի այս տարվա հունիսից հուլիս ընկած ժամանակահատվածում Գերմանիայում։
«Մենք հնարավորություն ունենք Եվրո հրավիրելու երկու փորձառու խաղացողների՝ 41-ամյա Պեպեին, ով օրինակ է նրանց համար, ովքեր ցանկանում են խաղալ Չեմպիոնների լիգայում, և Կրիշտիանու Ռոնալդուին, ով 38 տարեկանում միակն է, որ հասել է 200 խաղի ազգային հավաքականում… Անկասկած, նրանք էտալոն են։
Ես աշխատել եմ շատերի հետ, բայց Կրիշտիանուին առանձնացնում է մյուսներից նրա պատրաստակամությունը՝ միշտ լավագույնը լինելու: Սա վարակիչ քաղց է, բայց շատ դժվար է դրան հասնել»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ Մարտինեսի խոսքերն է մեջբերում SAPO Desporto-ն։