Արքայադուստր Շառլոտան դարձել է աշխարհի ամենահարուստ երեխան
Արքայադուստր Շառլոտան դարձել է աշխարհի ամենահարուստ երեխան: Նրա կարողությունը գնահատվում է 3,9 միլիարդ ֆունտ ստեռլինգ։ Showbiz-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Outdoor Toys հարթակը։
Մեծ Բրիտանիայի ապագա թագավորի դուստրը առաջ է անցել նույնիսկ իր ավագ եղբորից՝ արքայազն Ջորջից, ով Ուիլյամից հետո երկրորդն էր բրիտանական գահի հերթում։ Տասը տարեկան տղայի կարողությունը 2,8 միլիարդ ֆունտ է:
Փորձագետները ենթադրում են, որ հենց Քեյթ Միդլթոնն է մեծացրել դստեր կապիտալը, քանի որ ուելսցի արքայադստեր ընտրությունը ազդում է նորաձևության միտումների վրա։ Օրինակ՝ Միացյալ Թագավորությունում թագավորական ընտանիքի անդամների կողմից կրած հագուստի ժողովրդականությունը մեծացել է 38 տոկոսով։
Ինչ վերաբերում է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի կրտսեր որդուն՝ հինգամյա արքայազն Լուիին, ապա նա 98 միլիոն ֆունտ ստերլինգ կարողությամբ զբաղեցրել է 9-րդ տեղը։
Ամենահարուստ երեխաների ցուցակում երրորդը կուլտային երգչուհի Ռիհաննայի և ռեփեր A$AP Rocky-ի մեկամյա որդին էր։ RZA Atelaston Myers-ի կարողությունը գնահատվում է 1,2 միլիարդ դոլար: Ցուցակում հաջորդը Բեյոնսեի դուստր Բլյու Այվի Քարթերն է՝ 720 միլիոն դոլար կարողությամբ։
Լավագույն հնգյակը եզրափակում է Քայլի Ջենների և Թրևիս Սքոթի դուստրը՝ Սթորմի Վեբսթերը՝ 570 միլիոն դոլարով։ Նրան հաջորդում է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը 375 միլիոն դոլար կարողությամբ։