Ամփոփվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված աշխատանքները
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 28-ին ընդունել է Կանադայի Խորհրդարանական Կենտրոնի Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային տնօրեն Իվո Բալինովին և «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի տեղական համակարգող Հովհաննես Մարգարյանցին։
Հանդիպման նպատակն էր ամփոփել «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված աշխատանքները և նախանշել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ առաջիկայում իրականացվելիք համատեղ ծրագրերն ու դրանց առաջնահերթությունները։
Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը և ընդգծել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված համատեղ իրականացվող աշխատանքների կարևորությունը։
Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Անահիտ Մանասյանին ընդունելության համար՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի շարունակական իրականացումը։
Կողմերը պայմանավորվել են շարունակելու ոլորտային համագործակությունը՝ համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։